5714 դիտում
16:16 21-04-2015
Մարիամն Արտաշատում աղբաջրով և մեզով լի դույլի պարունակությունը լցրել է հարևանուհու պատուհանին և ոչ միայն
Մարիամ Վարդան-Սոսի Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 10 տան դիմաց հասարակական վայրում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն է` աղբաջրով և մեզով լի դույլի պարունակությունը լցրել է հարևանուհի Մարինե Բադալյանի տան ճակատային մասում գտնվող պատուհանին, որից հետո նշված լուսամուտը մաքրելու համար փողոց դուրս եկած Մ. Բադալյանի դուստր Շուշաննա Արամյանի հասցեին առանց որևէ պատճառի տվել է բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ:
Նշված հայհոյանքները լսելով՝ տանից դուրս են եկել և վերջիններիս մոտեցել հարևաններ Լիաննա Մնացականյանը, Սյուզաննա Նազարյանը, Գրետա Անդրեասյանը, որոնք Մ. Ալեքսանյանին հանդիմանել են լկտի և անբարոյական պահվածքի համար, պահանջել են դադարեցնել հայհոյանքենրը, քանի որ դրանք լսելի են եղել բոլորին: Մ. Ալեքսանյանը ոչ միայն չի դադարեցրել իր խուլիգանական գործողությունները, այլ իր անթաքույց արհամարհանքը ի ցույց դնելով հավաքվածների նկատմամբ՝ հասարակությանը հակադրվելու մոլուցքից դրդված շուրջ 20 րոպե շարունակ սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղել նաև իրեն նախատող անձանց, որի ընթացքում ընդգծելով հասարակության նկատմամբ իր քամահրանքը՝ բարձրաձայն հայտարարել է, որ իրեն ոչ մեկը չի կարող սաստել, ինքը ինչ ուզի, այն էլ կանի, որով ակնհայտորեն խախտել է վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը:
Մ. Ալեքսանյանը հասարարական վայրում` փողոցի բանուկ հատվածում շարունակել է իր խուլիգանական գործողությունները այնքան ժամանակ, մինչև հոգնել է ու ներս մտել տուն:
Մ. Ալեքսանյանի խուլիգանական գործողությունների արդյունքում խանգարվել է հարևանությամբ բնակվող բնակիչների հանգիստը, անդորրը, որի հետևանքով հասարակության ներկայացուցիչներին պատճառվել է լուրջ անհանգստություն ու անհամեստություն, քանի որ Մ. Ալեքսանյանի սեռական բնույթի բարձրաձայն հայհոյանքները լսելի են եղել ոչ միայն շրջապատում բնակվող բնակիչներին, այլ նաև դեպքի վայրից հեռու գտնվող մյուս տների բնակիչների համար:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1344 դիտում
16:31 07-03-2014
Հարևանուհու տնից բջջային հեռախոս էր «թռցրել»
1722 դիտում
16:30 15-03-2014
Իր բաժակաճառը չլսելու պատճառով Արմավիրում տղամարդը դանակահարել է հարևանուհու որդու ընկերոջը
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը