Սերբիայի նախագահին Վատիկան տեղափոխող օդանավի օդաչուն պատահաբար անջատել է օդանավի շարժիչներից մեկը
Falcon 50 օդանավը, որով Սերբիայի նախագահ Թոմիսլավ Նիկոլիչը Վատիկան էր թռչում, ստիպված է եղել վերադառնալ Բեկգրադի օդանավակայան:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, օդաչուն սուրճը թափել է սարքավորումների վրա և փորձելով այն անձեռոցիկով մաքրել՝ նա պատահաբար անջատել է օդանավի շարժիչներից մեկը, և օդանավը սկսել է կորցնել բարձրությունը:
Անձնակազմի խոսքով՝ օդանավի աշխատանքն անմիջապես վերականգնվել է, սակայն որոշում է կայացվել վերադառնալ Բելգրադ:
Օդաչուն ժամանակավորապես ազատվել է աշխատանքից: