762 դիտում
14:27 21-04-2015
Չինական վարժարանի նախագիծն իրականություն է դառնում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի ծրագրի աշխատանքային խմբի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև աշխատանքների իրականացման ընթացքին հետևելու նպատակով Երևան ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության գործադիր բյուրոյի ղեկավարը:
Աշխատանքային խումբը նախարարին տեղեկացրել է, որ ավարտական փուլում են դպրոցի նախագծային աշխատանքները, զուգահեռաբար ընթացքի մեջ են տարածքում գտնվող նախկին դպրոցի շենքի ապամոնտաժման աշխատանքները, այժմ նախապատրաստվում է կառուցապատման ծրագրի պայմանագիրը, որը կողմերը կվավերացնեն առաջիկայում:
Կարևորելով չինական դպրոցի ծրագրի նշանակությունը՝ կրթության, մշակույթի ոլորտում հայ-չինական հարաբերությունենրի ամրապնդման տեսանկյունից, նախարար Ա. Աշոտյանը գուհունակությամբ արձանագրել է, որ չինական կողմը հետևողականորեն իրագործում է ստանձնած պարտավորությունները:
Միաժամանակ նախարարը հավաստիացրել է, որ հայկական կողմը ևս աշխատանքների կազմակերպման ընթացքում առաջացած բոլոր խնդիրներին պատրաստ է օպերատիվ լուծումներ տալ: Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է համատեղել ջանքերը, որպեսզի չինարենի խորոցված ուսուցմամբ վարժարանի կառուցապատման աշխատանքները մեկնարկեն հնարավորինս սեղմ ժամկետներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև նախագծի տեխնիկական և կազմակերպչական այլ հարցերի:
Նմանատիպ նյութեր
1698 դիտում
09:23 25-06-2015
Վանաձոր-Ստեփանակերտ-Գյումրի. «Հորովել» մշակութային նախագիծն այլեւս իրականություն է. ֆոտոշարք
3776 դիտում
14:43 03-05-2019
«Տուն Տեղ» նախագիծն այլևս իրականություն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1210 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1033 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
844 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել