Հայազգի պորտապարուհի Սաֆինազն ազատազրկման է դատապարտվել
Կահիրեի դատարանը հայազգի պորտապարուհի Սաֆինազին 6 ամսվա ազատազրկման է դատապարտել՝ Եգիպտոսի ազգային դրոշն անարգելու համար:
Պորտապարուհի Սաֆինազը դատապարտվել է այն բանի համար, որ անցած տարի Կարմիր ծովի ափին գտնվող եգիպտական մի հանգստավայրում եգիպտական դրոշի նմանությամբ համազգեստով է հանդես եկել:
Նշենք, որ 2014թ-ից Եգիպտոսի դրոշի անարգման համար նախատեսված է քրեական պատասխանատվություն՝ մինչև 1 տարի ազատազրկում:
Ի դեպ, վերջին մի քանի տարվա ընթացքում շատ պորտապարուհիներ հայտնել են, որ իրենց վրա ճնշում է գործադրվում՝ Եգիպտոսում իսլամիստների ազդեցության մեծացման պատճառով: