Պորոշենկոն ճաշել է ամերիկացի զինվորականների հետ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր այցելել է Լվովի երկրամասի Յարովսկի զորագունդ, ուր անց են կացվում Ուկրաինայի և ԱՄՆ-ի ռազմական ուժերի համատեղ զորավարժություններ:
Ուկրաինայի նախագահն իր Twitter-ի էջում լուսանկար է հրապարակել, որում նա մեկ սեղանի լուրջ ճաշում է ամերիկացի զինվորականների հետ:
«Մենք շատ բան ունենք հպարտանալու, բայց շատ բաներ կան, որ պետք է սովորել: Հավատում եմ, որ մենք դեպի հաղթանակ այլ ճանապարհ չունենք»,-գրել է նա: