211652_close_icon

Զենք-զինամթերք՝ կամրջի տակ

views-count1109 դիտում article-date 11:07 20-04-2015
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Նուբարաշենի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, պոլիէթիլենային պարկում, հայտնաբերել է տարբեր տրամաչափի 630 փամփուշտ, 3 նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, 2 դետոնատոր և 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված ինքնաշեն հրացան: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր