211652_close_icon
views-count1922 դիտում article-date 15:21 28-03-2014

Կամրջի տակ հայտնաբերվել է զենք-զինամթերք

Մարտի 27-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Նուբարաշենից Մասիս քաղաք տանող ճանապարհին` կամրջի տակ, զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կարճեցված փողով և խզակոթով որսորդական մեկփողանի հրացան, «ՌԳԴ-5» տիպի 3 պայթուցիչ, սվին դանակ և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 539 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր