Եմենի իշխանությունները չեն ընդունել հակամարտության կարգավորման Իրանի առաջարկած պլանը
Եմենի իշխանությունները մերժել են հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի առաջարկած ծրագիրը: Այդ մասին հայտնել է Քաթարում Եմենի դիվանագիտական ներկայացուցիչներից մեկը:
Վերջինիս խոսքով՝ Իրանի առաջարկած ծրագիրը քաղաքական մանևր է:
Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունին առաջարկել էր 4 կետանոց ծրագիր, որով նախատեսվում էր կրակի, ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում, երկրին հումանիտար օգնության տրամադրում, և կլոր սեղանի շուրջ հուսնի ապստամբների և երկրի իշխանությունների միջև քննարկումներ, որոնց արդյունքում պետք է կազմավորվեր միացյալ ուժերով կառավարություն: