211652_close_icon
views-count36634 դիտում article-date 14:21 19-04-2015

«Գոլդ» համարանիշներով Toyota Land Cruiser Prado-ն հանգրվանեց «գաի պլաշադկայում». պապայի բալաներ, զգուշացեք. ՃՈ-ն անցնում է հարձակման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 19-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Toyota Land Cruiser Prado մակնիշի ARM 000001 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան գաի պլաշադկա է տեղափոխվել նրա համար, որ վարորդը իր մոտ չի ունեցել ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր, ինչի համար էլ կան կասկածներ, որ համարանիշները անօրինական են տեղադրված: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը կրկին հորդորում է վարորդներին ու ամենից շատ «ոսկե» երիտասարդներին, որպեսզի իրենց ականջներին օղ անեն. անցել են ժամանակները, երբ անօրինական համարներ մեքենաների վրա տեղադրելուց հետո ՃՈ-ն րոպեների ընթացքում բացահայտելու է այն, քանի որ ՃՈ ծառայողական ավտոմեքենաներում տեղադրվել են հատուկ սարքեր, որով «գաի տղերքը» ձեր ավտոմեքենան «էխո»-ի կենթարկեն ու դուք ստիպված ձեր «բուժումը» կստանաք գաի պլաշադկայում ու այդ ժամանակ ձեզ չեն փրկի անգամ նախարար հայրիկներն ու պատգամավոր քեռիները, քավորների մասին էլ չենք ասում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր