211652_close_icon
views-count742 դիտում article-date 13:50 19-04-2015

Հրդեհ տան տանիքում

Ապրիլի 19-ին, ժամը 09.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սմբատ Զորավար փողոցի թիվ 2 տան տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.58-ին, մարվել` 10.10-ին: Ամբողջությամբ այրվել են Հ. Վ.-ին պատկանող տան (մոտ 20 քմ) գույքը և տանիքի փայտյա կառուցատարրերը:

Նմանատիպ նյութեր