1195 դիտում
18:42 18-04-2015
Գեղարքունիքի մի շարք համայնքներում հողի հարկը կիսատ է հավաքագրվում
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած հերթական աշխատանքային խորհրդակցությունը նվիրված էր մարզի 18 համայնքերում հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշների շտկման հետ կապված խնդիրներին:
Համայնքերում հողի հարկի կատարման արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մարզպետի կողմից ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Ալբերտ Աղեկյանը: Հողի հարկի կատարողական ցածր ցուցանիշները համայնքներում առնչվում են զանազան պատճառների հետ, որոնք իրենց մեջ ներառում են հողատերերի բացակայությունը հանրապետությունից, հողերի՝ տարիներով անմշակ մնալը, բնակավայրից մեծ հեռավորությամբ գտնվելը, հողերի ժառանգության գրանցման հետ կապված խնդիրները:
Ռաֆիկ Գրիգորյանը համեմատական եզրեր տարավ հողի հարկի հավաքագրումը կատարող եւ թերացող համայնքների միջեւ` կարեւորելով, որ թերացման հիմնական պատճառը կապվում է ոչ արդյունավետ աշխատանքի հետ:
Մարզպետը հրահանգեց համայնքի ղեկավարներին՝ սեղմ ժամկետներում շտկել հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշները՝ դրանք հասցնելով 90 եւ ավել տոկոսի, իսկ գարնանացանի ավարտից հետո հստակ եւ փաստացի տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան, թե որտեղ ինչքան մշակված հող կա եւ ինչ կարգի հող է մնացել անմշակ:
Նմանատիպ նյութեր
1121 դիտում
20:26 24-02-2015
Լոռիի համայնքների մի մասը չի վճարել հողի հարկը
2673 դիտում
17:09 12-04-2021
Ես ոչ սև եմ, ոչ սպիտակ. իմ գույնը մեր հողի գույնն է՝ Եռաբլուրի հողի գույնը....
Այս բաժնից
496 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
619 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր