Լոռիի համայնքների մի մասը չի վճարել հողի հարկը
Փետրվարի 20-ի դրությամբ Լոռիում սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 63,9 տոկոս, նախորդ տարվա համեմատությամբ՝ 66,5 տոկոս: Հողի հարկի հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 55,7 տոկոս, նախորդ տարվա համեմատությամբ՝ 63,7:
Դեռևս կան համայնքներ, որոնք հողի հարկի գծով մուտքեր չեն ապահովել: Լոռու մարզպետը երևույթն անընդունելի է համարում: Նա փոխմարզպետներին հանձնարարել է քննարկումներ անցկացնել մարզի բոլոր համայնքների ղեկավարների հետ, վերլուծություններ կատարել, վեր հանել պատճառները և հարցին կարճ ժամկետներում լուծում տալ:
Նա հանձնարարեց աշխատանքներում ներգրավել նաև մարզպետարանի համապատասխան վարչությունների աշխատակիցներին: Գույքահարկի կատարողականը պլանի դիմաց 80,2 տոկոս է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 93,5 տոկոս: