Լույս է տեսել «Հայոց ցեղասպանությունը վերապրածի հուշերը» գիրքը
Ապրիլի 19-ին, ժամը 14:00-ին, Քանաքեռ-Զեյթունի Հ.Յ.Դ. «Արամ Պողոսյան» կոմիտեությունը Քանաքեռ-Զեյթուն համայնքի մշակույթի տանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կազմակերպում է «Հայոց ցեղասպանությունը վերապրածի հուշերը» գրքի շնորհանդեսը:
Միջոցառման ընթացքում տեղի կունենա նաեւ մշակութային ծրագիր, կկազմակերպվի ցուցահանդես: