970 դիտում
17:43 18-04-2015
Տավուշում գյուղատնտեսության զարգացման ծրագրեր են մեկնարկել
2014 թվականին «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի կողմից Տավուշի մարզում ներդրվել է 519 մլն 669 հազար դրամ գումար: Ընդլայնվել է Լուսաձոր համայնքում գործող անասնահամալիրը, Գանձաքար և Գոշ համայնքներում կառուցվել են նոր մինի ֆերմաներ՝ 37 գլուխ խոշոր անասունների համար: Նման մի ֆերմա կառուցվում է նաև Բարեկամավան համայնքում, որն ավարտին կհասցվի 2015 թվականին:
Հիմնադրամն իրականացրել է նաև այգիների հիմնման, ոռոգման համակարգերի բարելավման, եգիպտացորենի ցանքերի կատարման ծրագրեր՝ ներգրավելով դրանց մեջ մարզի առանձին համայնքների: 2014 թվականին բավականին ակտիվ գործել է նաև հիմնադրամի կողմից ստեղծված «ԷկոՏավուշ» ՍՊԸ-ն, որը գյուղացիներից կաթ է մթերում և զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ: Մեկնարկած բոլոր ծրագրերը շարունակական են և ընդլայնվելու միտում ունեն, ինչի համար 2015 թվականին նախատեսվել է 707 720 եվրոյին համարժեք դրամ:
Տավուշի մարզում գյուղատնտեսության զարգացման ոլորտում մի քանի ծրագրեր են մեկնարկել, որոնք կխթանեն ոլորտի առաջխաղացմանը:
Նմանատիպ նյութեր
1411 դիտում
22:46 16-12-2014
Տավուշում տուրիզմի զարգացման ծրագրեր կիրականացվեն
1826 դիտում
20:59 30-01-2015
Գեղարքունիքում Համաշխարհային բանկի աջակցությամբ գյուղատնտեսության զարգացման ծրագրեր կիրագործվեն
8258 դիտում
17:31 11-08-2017
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը նոր ծրագրեր կիրականացնի ոլորտի բարելավման ուղղությամբ