ԻՊ զինյալները ստանձնել են Իրբիլում պայթյունի պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ստանձնել են իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Իրբիլում գտնվող Միացյալ Նահանգների դեսպանության շենքի մոտ պայթյունի պատասխանատվությունը: Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն մեկ, վիրավորվել` մի քանի մարդ:
Քուրդ աշխարհազորայինները ակտիվորեն մասնակցում է «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններին:
Նշենք, որ երեկ Բաղդադում մի շարք պայթյունների զոհ է դարձել առնվազն 40 մարդ: