Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան»-ը. տեսանյութ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին մահապարտ-ահաբեկիչը օդանավակայանի հարեւանությամբ պայթուցիկներով լի ավտոմեքենայով բախվել էր ոստիկանական մեքենային:
Պայթյունի հետեւանքով մահացել էին 2 աֆղանցի աղջիկներ եւ օտարերկրացի: Ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնում: