ԵՄ-ն և ԱՄՆ-ն Հունաստանին կոչ են արել կատարելու համաձայնագրի պայմանները
Հունաստանին ֆինանսական օգնության հերթական չափաբաժինը տրամադրելու շուրջ բրյուսելյան բանակցությունների նախօրեին ամերիկացի և եվրոպացի ֆինանսիստները Աթենքին կոչ են անում կատարել համաձայնագրի անհրաժեշտ պայմանները:
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Ջեք Լյուն հայտարարել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ու Եվրամիության Հունաստանի հետ բանակցությունների տապալումը կհանգեցնի երկրի տնտեսության քայքայմանը, ինչպես նաև կվատացնի համաշխարային տնտեսության վիճակը:
Նիդեռլանդների ֆինանսների նախարարը, որը գլխավորում է Եվրախումբը, Հունաստանի կառավարությանը կոչ է արել տվյալ խնդրին լրջորեն վերաբերվել և չփորձել եվրոտարածքը լքելու սպառնալիքով վախեցնել Եվրամիությանը:
Միջազգային վարկատուների հետ բանակցությունների ժամանակ Աթենքին անհրաժեշտ է ստանալ ֆինանսական օգնության հերթական չափաբաժինը` 7.2 մլն եվրո: