211652_close_icon

Ադրբեջանում տեղի ունեցող բռնաճնշումները հետ են մղում երկրի ժողովրդավարական զարգացումը. Մարի Հրաֆ

views-count1502 դիտում article-date 12:31 18-04-2015
Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ Ադրբեջանում տեղի ունեցող բռնաճնշումները հետ են մղում երկրի ժողովրդավարական զարգացումը` կոչ անելով Բաքվին կատարելու միջազգային պարտավորությունները և հարգելու սեփական քաղաքացիների իրավունքները: Ըստ պետքարտուղարության, որպես առաջին քայլ Ադրբեջանը պետք է ազատ արձակի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին և մյուս ձերբակալվածներին: Իրավապաշտպանի դատավճիռը մեկնաբանել է նաև ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը: Twitter-ի իր միկրոբլոգում ԵԽԽՎ նախագահը գրել է, որ Ադրբեջասնում իրավապաշտպանների նկատմամբ շարունակվող բռնաճնշումները վկայում են իրավիճակի դեգրադացիայի մասին: "Ցավալի է տեսնել, որ Բաքուն չի կարողանում լուծել մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները", - գրել է նա:

Նմանատիպ նյութեր