1135 դիտում
10:54 18-04-2015
Հայաստանում 2017 թվականից պարտադիր միջնակարգ կրթությունը կդառնա 12 տարի. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում 2017 թվականից պարտադիր միջնակարգ կրթությունը կդառնա 12 տարի. այսինքն՝ 9-ամյա կրթությունից անցում կկատարվի 12-ամյայի: Սակայն շատերի համոզմամբ՝ այս համակարգին անցնելու արդյունքում լուրջ խնդիրներ կառաջանան, և կսրվի գյուղերում առկա սոցիալական լարվածությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ պարտադիր 12-ամյա կրթությանն անցում կատարելը շատ կարևոր է, քանի որ ամեն տարի իններորդ դասարանն ավարտելուց հետո 4.5-5 հազար աշակերտ չի շարունակում կրթությունը ոչ միայն ավագ դպրոցում, այլև մյուս հաստատություններում: Իսկ, ահա, շատերը պնդում են, որ այս համակարգին անցնելու դեպքում լուրջ խնդիրներ են ի հայտ գալու: Դրանք հիմնականում կառաջանան գյուղական վայրերում, որտեղ միջնակարգ կրթությունն ավարտելուց անմիջապես հետո երիտասարդը զբաղվում է անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, որպեսզի կարողանա իր ծնողի հոգսը թեթևացնել և ընտանիք կերակրել: Իսկ այս համակարգին անցնելու դեպքում դա չի կարող անել:
«Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ զրուցեց գյուղերում գործող միջնակարգ դպրոցների տնօրենների հետ՝ հասկանալու, թե ինչ են մտածում նրանք նոր համակարգին անցնելու մասին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
16529 դիտում
10:45 23-05-2020
Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Արցախի նախագահը շնորհավորանքը՝ «վերջին զանգի» առթիվ
9966 դիտում
22:32 28-05-2020
Պարեկի թեկնածուի ընտրության համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ. սա ճիշտ որոշում չէ. Հովհաննես Քոչարյան
16001 դիտում
23:14 20-05-2017
Լեւոն Ջուլֆալակյան. Հուսով եմ, 2018 թվականից ըմբշամարտը նորից դիտարժան մարզաձեւ կդառնա
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»