1024 դիտում
18:55 17-04-2015
Աղետի դեպքում օտարերկրացիները կլինեն վստահելի ձեռքերում
Ապրիլի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում հյուրընկալվել էր Ավստրիայի դաշնային երեք նախարարությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը: Նրանց ընդունել է ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտը:
Մեծաքանակ պատվիրակության կազմում ընդգրկված էին Ավստրիայի ներքին գործերի, պաշտպանության և սպորտի, ինչպես նաև Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարություննների աշխատակիցներ:
Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների ժամանակ Ավստրիայի քաղաքացիների տարհանման պլանի մշակման աշխատանքները:
Հանդիպման սկզբում պատվիրակության ղեկավար, լիազոր նախարար և անվտանգության հարցերով ղեկավար Բրանդսթեթեր Վերներն առավել մանրամասն ներկայացրեց այցի նպատակը` մասնավորապես նշելով.
- 2004 թ. Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած ցունամիի ժամանակ Թաիլանդում Ավստրիայի շատ քաղաքացիներ կային: Տեղի արձագանքող ուժերն այդքան էլ պատրաստ չէին դիմակայելու աղետին, իսկ մենք այդ երկրի հետ բավարար դիվանագիտական կապեր չունեինք միջամտելու համար: Այդ պատճառով մենք ցանկանում ենք ձեզ հետ համատեղ մշակել ճգնաժամային պլան, որպեսզի օտար երկրում գտնվող մեր քաղաքացիները ժամանակին տարհանվեն կամ օգնություն ստանան: Հետաքրքիր էր, որ մենք այստեղ ենք եկել Թբիլիսիից, ճանապարհին ականատես եղանք մի պատահարի ու հնարավորություն ունեցանք տեսնել նաև հայ փրկարարների աշխատանքը:
ՓԾ տնօրենը հյուրերին հավաստեց, որ ՏԿԱԻ նախարարությունը դեսպանությունների հետ համագործակցության հարուստ փորձ ունի թե´ համատեղ պլանների մշակման, թե´ վարժանքների անցկացման գործերում և մշտապես բաց է համագործակցության համար:
Ավստրիացիներին հետաքրքրում էին նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ ՏԿԱԻՆ փոխգործակցության հարցը, «Արմենիա» միջազգային օդանավակայանի աշխատանքի խափանման դեպքում օտարերկրացիների տարհանման այլընտրանքային ուղիների և լեռնային գոտիներում պատահարների դեպքում զբոսաշրջիկներին ցուցաբերվող օգնության խնդիրները:
Ավստրիական կողմի բարձրացրած հարցերին ի պատասխան` ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը նշեց, որ ՏԿԱԻ նախարարությունը շատ լավ համագործակցում է բոլոր նախարարությունների հետ, իսկ միջազգային օդանավակայանի աշխատանքի անհնարինության դեպքում օգտագործվում է Գյումրիի օդանավակայանը.
- Դրանից բացի` ՀՀ կառավարության որոշմամբ ՏԿԱԻ նախարարությանն է հանձնվել նաև Ստեփանավանի օդանավակայանը, որը ներկայումս վերակառուցվում է և կշահագործվի մոտ 2 տարուց: Ինչ վերաբերում է զբոսաշրջիկներին, ապա մենք բոլորին կոչ ենք անում իրենց երթուղիների մասին նախապես տեղյակ պահել մեր «911» ծառայությանը, որպեսզի արտակարգ իրավիճակի դեպքում կարողանանք արագ օգնության հասնել:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգեն ՀՀ-ում Ավստրիայի դեսպանը, իսկ ՏԿԱԻՆ կողմից` ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:
Պատվիրակության ղեկավար Բրանդսթեթեր Վերներն իր խոսքում նշեց.
- Հաշվի առնելով այստեղ տեսածը` կարող ենք համոզված լինել, որ աղետի դեպքում մեր քաղաքացիները կլինեն վստահելի ձեռքերում:
Ավստրիական պատվիրակությունը ցանկություն հայտնեց նաև տեսնելու ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը, որտեղ նրանց ներկայացվեցին կենտրոնի գործառույթներն ու աշխատանքի սկզբունքները:
Նմանատիպ նյութեր
1321 դիտում
19:36 09-05-2015
Գտնվել է Պակիստանում նախօրեին աղետի ենթարկված ուղղաթիռի սև արկղը. աղետի պատճառը շարժիչի խափանումն է եղել
1901 դիտում
20:20 06-08-2014
Ինչպես են օտարերկրացիները խոսում ռուսերեն. տեսանյութ
1918 դիտում
15:37 16-02-2017
Օտարերկրացիները ՀՀ տարածք մուտք կգործեն ներքին անձնագրերով. Արփինե Հովհաննիսյան
Այս բաժնից
712 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2062 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
712 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար