2302 դիտում
10:46 17-04-2015
Նախարարի օգնականից գումար վերցնելուց հետո տատիկը բարձրաձայնեց` «Մեղավոր են, պիտի պահեն». Ժողովուրդ
«ՀՀ Կառավարության՝ երեկ տեղի ունեցած նիստից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին մոտեցավ 80-ամյա Մագդալենա Նիկոլյանը: Տատիկը բավականին երկար զրուցեց նախարարի հետ: Իսկ որոշ ժամանակ անց «Ժողովուրդ»-ի լրագրողը նկատեց, թե ինչպես նախարարը հրահանգեց իր օգնականին կնոջը գումար տալ, որից հետո օգնականը 5 հազար դրամ տվեց 80-ամյա տատիկին:
Տատիկի արձագանքն ուշագրավ էր. նախարարի օգնականից գումար վերցնելուց հետո բարձրաձայնեց. «Մեղավոր են, պիտի պահեն»: Հիշեցնենք, որ Մագդալենա Նիկոլյանն այն անձնավորությունն է, որը ամիսներ առաջ հայտարարել էր, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խոստացել է իրեն հովանավորել, որպեսզի վերջինս շարունակի իր կիսատ թողած կրթությունը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1277 դիտում
22:38 15-04-2021
600 հազար դրամ կաշառքը վերցնելուց հետո մայորը բերման է ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2937 դիտում
12:05 07-11-2020
Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան
Այս բաժնից
1249 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2299 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»