1762 դիտում
10:35 17-04-2015
Հայաստանյան շուկայում ավելանում են արտարժույթի հոսքերը. Հայոց Աշխարհ
«Ինչպեսև սպասվում էր, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ հայաստանյան շուկայում ավելանում են արտարժույթի հոսքերը,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Դա անշուշտ Կենտրոնական բանկի համար հավելյալ տարադրամը ներքաշելու և արտաքին պահուստները համալրելու լավ առիթ է։ Առավել ևս, որ վերջին ամիսներին դրանք բավականաչափ նվազել էին։
Հունվար-փետրվարին, շուկայի կայունությունն ապահովելու նպատակով, ԿԲ-ն վաճառեց ավելի քան 140 մլն դոլար։ Այդ ընթացքում դոլար չգնվեց։ Միայն մարտին, երբ Նովրուզի տոների հետ կապված իրանցի զբոսաշրջիկների միջոցով արտարժութային հոսքերն ավելացան՝ հանգեցնելով ազգային արժույթի ուժեղացման, ԿԲ-ն փորձեց շուկայից տարադրամ գնել, թեև ոչ մեծ ծավալով։ Այդ ընթացքում ձեռք բերվեց շուրջ 10,5 մլն դոլար։
Բայց դա բնականաբար չէր կարող ծածկել այն ծախսերը, որոնք ԿԲ-ն տարեսկզբին իրականացրել էր արտաքին պահուստների հաշվին։
Պատահական չէր, որ եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցներից որոշվեց 200 մլն դոլար ուղղել Կենտրոնական բանկի արտաքին տարադրամային միջոցների համալրմանը։ Մի բան, որ որոշ չափով բարելավեց պահուստների դիրքը։ Ներկայումս դրանք գտնվում են 1 մլրդ 490 մլն դոլարի սահմաններում։
Անցած ամսվա կեսերից արձանագրված արժևորումից հետո, ապրիլի սկզբին մի պահ դրամը սկսեց թուլանալ։ Սակայն այդ միտումը կարճ տևեց։ Վերջին մի քանի օրերին ազգային արժույթը դարձյալ սկսեց ուժեղանալ։ Առանձին բանկեր շտապեցին սահմանել դոլարի գնման ընդհուպ մինչեւ 469 դրամ գին» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
3623 դիտում
23:04 06-10-2014
Դոլարը թանկանում է. ի՞նչ է կատարվում հայաստանյան արտարժույթի շուկայում. տեսանյութ
1005 դիտում
10:37 25-06-2015
Վերջին շրջանում Հայաստանի արժութային շուկայում տարադրամային հոսքերը ավելացել են. ՀԱ
1360 դիտում
15:07 26-07-2014
Հուլիսի 21-25-ը ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 84 մլն 876 հազար դոլար
Այս բաժնից
1237 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1087 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»