3626 դիտում
23:04 06-10-2014
Դոլարը թանկանում է. ի՞նչ է կատարվում հայաստանյան արտարժույթի շուկայում. տեսանյութ
Տնտեսագետները վստահեցնում են` դրամի վերջին շաբաթվա արժեզրկումից պետք չէ անհանգստանալ: Այն տրամաբանական շրջանակից դուրս չի եկել: Կենտրոնական բանկի հրապարակմամբ` վերջին 3 օրերի ընթացքում դոլարը թանկացել է 60 լումա, հասնելով` 408 դրամ 48 լումայի: Ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի` կարիք չկա, որ գլխավոր դրամատունը միջամտի լողացող փոխարժեքի տատանումների կարգավորմանը: Ռուսաստանում այս երկուշաբթի դոլարը գրանցեց ռեկորդ: Այն կտրուկ թանկացավ և հասավ 40 ռուբլու: Ամերիկյան տնտեսության զգալի ակտիվացումը ռուբլուց բացի զգալի ճնշում է գործադրում նաև Եվրոպայի արժույթի վրա: Հայկական դրամը պահպանում է համեմատական կայունությունը` նախ ամռան պաշարների շնորհիվ. զբոսաշրջիկների և դոլարային տրանսֆերտների հոսքի, նաև արտահանման տեմպի արագացման արդյունքում դոլարի ծավալն ավելացել է: Բայց, քանի որ Հայաստանում սպառվող ապրանքները հիմնականում ներմուծվում են, աշնանը և ձմռանը ներմուծողները ապրանքը դրսից գնելու համար սկսում են ավելի շատ դոլարի պահանջ զգալ: Այդ պատճառով էլ նրանք արտարժույթի շուկայում դոլար են գնում` դրամ վաճառելով, ինչն էլ արժեզրկում է դրամը: Ինչպես կփոխվի դոլարի գինը, երբ Հայաստանը դառնա Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության անդամ: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ` դոլարը սկզբում կարժեզրկվի, քանի որ Ռուսաստանը փորձում է արտաքին առևտրում աստիճանաբար հրաժարվել դոլարից և անցնել ռուբլուն: Այս պահին արտարժույթի համաշխարհային նաև հայաստանյան շուկայում ամենից շատ տուժում է եվրոն: Եվրապատժամիջոցների արդյունքում նվազում է եվրոպական ապրանքի սպառումը, հետևաբար նաև Եվրոգոտու տնտեսության զարգացումն է դանդաղում, և երկրորդ` ամերիկյան դոլարը եվրոյի վրա ճնշում է գործադրում նաև քաղաքական գործիքներով: Տնտեսագետների կարծիքով` դրամի արժեզրկումն ընդամենը մի քանի տոկոս է, և մինչև տարեվերջ կտրուկ տատանում չի սպասվում, այն չի ազդի նաև գնաճի վրա:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34776]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1765 դիտում
10:35 17-04-2015
Հայաստանյան շուկայում ավելանում են արտարժույթի հոսքերը. Հայոց Աշխարհ
994 դիտում
12:21 29-09-2023
Դոլարը թանկանում է՝ մոտենալով 400 դրամի սահմանին
Այս բաժնից
742 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
763 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
994 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին