Ռուսաստանի տնտեսությունը կվերականգնվի 2 տարում. Պուտին
Ռուսական տնտեսության վերականգնման համար կպահանջվի ոչ ավելի, քան 2 տարի: Այս մասին քիչ առաջ հեռուստատեսային ուղիղ եթերում հարցուպատասխանի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Դա ռուբլու ամրապնդմամբ, շուկայի աճով տեղի կունենա ավելի արագ՝ մոտավորապես 2 տարուց ավելի քիչ ժամանակից»,-ասել է նա:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պետք է օգտվի պատժամիջոցներից՝ զարգացում ունենալու համար: «Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ես կասեի, որ ոչ թե պետք է դիմանալ պատժամիջոցներին, այլ մենք պետք է օգտվենք այս իրավիճակից, որպեսզի զարգացման նոր հորիզոններ դուրս գանք»,-ասել է Ռուսաստանի նախագահը: