Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում` Վայքի դպրոցում. լուսանկարներ
Վայքի հիմնական դպրոցում կազմակերպվել էր Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում` «Ո'վ դավաճան լռություն...» խորագրով: Այն կոչ էր ուղղված հայ մարդուն՝ փորձություններին դիմակայելու, եւ բողոք այն երկրների դեմ, որոնք ժխտում են Հայոց ցեղասպանությունը:
Դպրոցականները ոտնկայս երդվեցին, որ տերն են հայ տան` կամքով իրենց խղճի, սրտովն Արարչի: Միջոցառման ավարտին տնօրեն Հովիկ Մնացականյանն իր ելույթում կարևորեց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի վերածնունդը:
Միջոցառումն ամբողջացավ այցով դեպի հուշարձան, որտեղ ծաղիկներ դրվեցին` ի տուրք հարգանքի: