Հիշատակի միջոցառում Արագածում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին
Արագածոտնի մարզի Արագած համայնքում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
Մշակույթի տան դահլիճը լեցուն էր հյուրերով, համագյուղացիներով: Մասնակցում էր նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Թեմային համահունչ կերպարի մեջ էր դահլիճը, որի մի անկյունում ներկայացված էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մանրակերտը, շուրջը` վառվող մոմերով:
20-րդ դարասկզբի հայոց պատմության եղերական իրադարձությունների, 1915 թվականի ցեղասպանության մասին էր պատմական ակնարկը, որը զուգորդվեց ոճրագործությունը վկայող բազմաթիվ փաստագրական սահմռկեցուցիչ լուսանկարների ցուցադրությամբ: