Ապրիլի 17-ին կիրականացվի շախմատի արագ մրցաշար` գործարարների, պետական գործիչների և ուսանողների միջև: Ընդհանուր մասնակիցների քանակը լինելու է 40-ը: Յուրաքանչյուր ընկերությունից պետք է մասնակցի 4 անձ: Մրցաշարը տեղի կունենա Հայաստանի Շախմատի ակադեմիայում: Նպատակն է` ստեղծել առողջ մրցակցային մթնոլորտ և խթանել ինտելեկտուալ սպորտը:
Առաջին 3 տեղը զբաղեցրած անձիք կստանան դրամական պարգևատրում` համապատասխանաբար 300, 160 եւ 80 հազար դրամ: Մյուս մասնակիցներին կտրվեն հավաստագրեր և մրցանակներ: