6960 դիտում
21:03 11-06-2019
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալների միջև արագ շախմատի մրցաշար է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 11-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության և ՀՀ շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպվեց դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված հերթական միջոցառումը՝ արագ շախմատի մրցաշար, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց դատապարտյալների շրջանում:
Շախմատային մրցաշարի մրցավարն էր Յուրա Ղազարյանը: Ներկա էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, ՀՀ ԱՆ ՔԿԾ պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը և հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն, շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը:
Մինչ մրցաշարի մեկնարկը, բացման խոսքով հանդես եկավ Տիգրան Խաչիկյանը, որը մաղթելով բոլորին արդյունավետ խաղ՝ մասնավորապես նշեց. «…Այս մրցաշարը լինելու է այն արդյունավետ օղակը, որը կտրելու է դատապարտյալին առօրյա հոգեբանությունից դեպի այս մրցույթ, դեպի մտքի խաղ… Սա վերասոցիալականացման գործիք է նաև, և տրամադրված ենք, որ նման միջոցառումները դարձնենք մշտապես կիրառելի՝ փոքրիշատե թեթևացնելու այն հոգևոր բեռը, որ ունեն այսօր դատապարտյալները»։
Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, հաղթանակ մաղթելով մասնակիցներին, ավելացրեց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական բոլոր հիմնարկների 4 ուժեղագույնները հնարավորություն կունենան մասնակցելու շախմատային 8 հզոր երկրների քրեակատարողական հիմնարկների միջև օնլայն իրականացվող առաջնությանը:
Սպորտային միջոցառմանը մասնակցում էր 27 դատապարտյալ, որից 25-ը՝ ցմահ ազատազրկման դատապարտված: 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին ցմահ ազատազրկման դատապարտված Սերգեյ Մովսիսյանը և Արթուր Կոստանյանը, իսկ պատվավոր 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Արման Մնացականյանը: Հաղթողներն արժանացան պատվոգրերի:
Մրցաշարի ավարտին կազմակերպիչները շնորհավորեցին բոլոր մասնակիցներին` շեշտելով նմանատիպ միջոցառումների կարևորությունը ազատազրկված անձանց ժամանցի, արդյունավետ առօրյայի կազմակերպման և հասարակության մեջ ինտեգրվելու տեսանկյունից:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
4139 դիտում
22:08 10-10-2018
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել շախմատի մրցաշար ցմահ ազատազրկման դատապարտվածների միջև
1946 դիտում
20:02 06-08-2018
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների միջև սեղանի թենիսի մրցաշար է անցկացվել . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1681 դիտում
23:10 29-03-2019
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում շախմատի մրցաշար է անցկացվել
Այս բաժնից
517 դիտում
18:43 22-01-2025
Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը
694 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
706 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին