Քննարկում` «Հայկական էպոսը» թեմայով
Ապրիլի 17-ին՝ ժամը 18.30-ին, տեղի կունենա Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնած «Արարատյան քննարկումներ» շարքի հերթական հանդիպումը` «Հայկական էպոսը» թեմայով:
Բանախոսը՝ ազգագրետ և բանագետ Արուսյակ Սահակյանն է: Հանդիպումը տեղի կունենա ԱՀԹ առաջնորդարանում: «Արարատյան քննարկումներ» ծրագիրը Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ իրականացնում են՝ «Ծիրանի» մշակութային հանգույցը և Արարատյան Հայրապետական թեմը: Մուտքն ազատ է: