211652_close_icon
views-count647 դիտում article-date 21:39 15-04-2015

Հայաստանի Հանրապետության տարածքում 2015թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում արձանագրված hրդեհների վիճակագրություն

2015թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ՏԿ և ԱԻՆ ՊՀ և ՏԱ տեսչությունում հաշվառվել է 330 հրդեհ` 116 593 627 դրամի նյութական վնասով, զոհվել է 6 և վնասվածքներ ստացել` 4 մարդ: 2014թ.-ի նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 505 հրդեհ` 195 891 402 դրամի նյութական վնասով, զոհվել էին 17 և վնասվածքներ ստացել` 20 մարդ: Այսպիսով, հրդեհների քանակը նվազել է 175 դեպքով (34.65%), զոհերի թիվը 11-ով (64.7%), վնասվածք ստացածներինը՝ 16-ով (80%), իսկ նյութական վնասի գումարը՝ 79 297 775 դրամով (40.48%): Հրդեհների քանակը մնացել է նույնը Կոտայքի մարզում, աճել է Երևան քաղաքում, իսկ նվազել է մնացած բոլոր մարզերում: Հրդեհների 50.3%-ը տեղի է ունեցել բնակելի հատվածում, 22.42%-ը՝ բաց և խոտածածկ տարածքներում, 10.3%-ը՝ ավտոմեքենաներում, 3.03%-ը՝ առևտրի, հանրային սննդի ու սպասարկման օբյեկտներում, 1.52%-ը՝ գյուղատնտեսական նշանակության օբյեկտներում, իսկ 12.43%-ը՝ այլ նշանակության օբյեկտներում: Հրդեհների 67.27%-ն արձանագրվել է քաղաքային, իսկ 32.73%-ը` գյուղական բնակավայրերում: Հանրապետությունում տեղի ունեցած հրդեհներից 10-ը խոշոր են (նախորդ տարի` 9), որոնցից պատճառված նյութական վնասի գումարը կազմել է 69 250 524 դրամ, որն ընդհանուր նյութական վնասի 59.39%-ն է: Խոշոր հրդեհներն են` 1) 01.01.15թ.՝ Գեղարքունիքի մարզ, գ.Ձորագյուղ, բնակելի տան տանիք: Նյութական վնասի գումարը կազմել է 4 755 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել երեխաների խաղալը կրակի հետ: 2) 02.01.15թ.` Տավուշի մարզ, գ.Աչաջուր, բնակելի տների տանիքներ (շուրջ 4717մ2): Նյութական վնասի գումարը կազմել է 23 305 200 դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել էլեկտրական հաղորդալարերի կարճ միացումը: 3) 31.01.15թ.` ք.Երևան, Դավիթ Բեկի 106/1, <<Ամետիսֆուդ>> ՍՊԸ բամբակի արտադրամաս: Նյութական վնասի գումարը կազմել է 2 030 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել էլեկտրական հաղորդալարերի կարճ միացումը: 4) 04.02.15թ.՝ Լոռու մարզ, ք.Սպիտակ, բնակելի տուն: Նյութական վնասի գումարը կազմել է 10 միլիոն դրամ: Հրդեհի առաջացման պատճառը պարզաբանվում է: 5) 09.02.15թ.՝ ք.Երևան, Նալբանդյան 7/1 շենքի բակում տեղադրված աղբամաններ: Նյութական վնասի գումարը կազմել է 3 116 324 դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել բաց կրակը: 6) 21.02.15թ.` Սյունիքի մարզ, ք. Կապան, <<Մերսեդես>> մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասի գումարը կազմել է 5 միլիոն դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել էլեկտրական հաղորդալարերի կարճ միացումը: 7) 22.02.15թ.` Արարատի մարզ, գ.Սայաթ-Նովա, <<Տոյոտա>> մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասի գումարը կազմել է 11 580 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը պարզաբանվում է: 8) 24.02.15թ.` ք.Երևան, Նորագավիթի 2-րդ փողոց, մեղվանոց: Նյութական վնասի գումարը կազմել է 4 միլիոն դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել բաց կրակը: 9) 26.02.15թ.` ք.Երևան, Վրացյան փողոց, առևտրի տաղավար: Նյութական վնասի գումարը կազմել է 2 764 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել բաց կրակը: 10) 25.03.15թ.՝ Սյունիքի մարզ, գ.Շվանիձոր, բնակելի տուն: Նյութական վնասի գումարը կազմել է 2 700 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել վառարանի շահագործման կանոնների խախտումը: Զոհերով հրդեհների առաջացման պատճառներն են անզգուշությունը ծխելուց, էլեկտրական սարքավորումների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը և ինքնահրկիզումը: Զոհերի (որոնցից 3-ը տարեցներ են) գերակշիռ մասը՝ 4-ը, արձանագրվել է բնակելի հատվածում: Զոհերն արձանագրվել են հետևյալ տարածաշրջաններում. Շիրակ՝ 2, ք.Երևան, Արագածոտն, Արարատ և Գեղարքունիք` մեկական: 2 մարդ վնասվածքներ է ստացել ավտոմեքենայում, մեկական՝ բաց տարածքում և բնակելի հատվածում: Վնասվածքները գրանցվել են Լոռիում` 2, ք.Երևանում և Արագածոտնում՝ մեկական: Դատաքննչական մարմիններ է ուղարկվել հրդեհի 40 նյութ, որոնցով քրեական գործեր են հարուցվել 11 դեպքում: Տեսչության տարածքային մարմինների կողմից կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին 143 որոշումներ, որոնց օրինականությունը ստուգվել է համապատասխան տարածաշրջանի դատախազությունների կողմից: ՊՀ և ՏԱ տեսչության հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Ս.Հայրապետյան

Նմանատիպ նյութեր