211652_close_icon
views-count669 դիտում article-date 18:31 15-04-2015

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի նամակը Կարել Շվարցենբերգին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նամակ է հղել Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Կարել Շվարցենբերգին: «Հարգարժան պարոն Շվարցենբերգ, գոհունակությամբ տեղեկացանք այն մասին, որ սույն թվականի ապրիլի 14-ին Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության 100-ամյակի վերաբերյալ: Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի բոլոր պատգամավորներին, ովքեր, աջակցելով այս բանաձեւին, թույլ չտվեցին մոռացության մատնել այդ սարսափելի հանցագործությունը՝ կանխելով նմանատիպ անմարդկային նոր ոճրագործությունները: Խորապես համոզված եմ, որ բանաձեւի ընդունումը նոր ազդակ կհաղորդի Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման եւ դատապարտման գործընթացին: Ընդունեք, խնդրեմ, հարգելի գործընկեր, հարգանքներիս խորին հավաստիքը»:

Նմանատիպ նյութեր