211652_close_icon
views-count16552 դիտում article-date 14:44 15-04-2015

Հայտնի է բանակում հանկարծամահ եղած 23-ամյա Հայկի մահվան պատճառը

Ծառայության ընթացքում մարտի 22-ին հանկարծամահ եղած 23-ամյա Հայկ Մարգարյանի մահը բժշկական վկայականի համաձայն վրա է հասել աորտայի կրծքային հատվածի շերտազատված անևրիզմայի ինքնաբուխ պատռվածքի հետևանքով: Այս մասին[b][color=#CC0000] SHAMSHYAN.com[/color][/b]-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Այս պահին, քանի որ հիմքեր չկան քրեական գործ հարուցելու, քրեական գործի հարուցումը մերժվել է: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ ծառայության ընթացքում մարտի 22-ին հանկարծամահ եղած 23-ամյա Հայկ Մարգարյանը Երեւանից էր: Զորակոչվել էր Մաշտոցի զինկոմիսարիատից: Ապրում էր Շիրազի 32/18 հասցեում: Հարեւանները [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում պատմել էին, որ մինչեւ հիմա չեն կարողանում հավատալ այդ դաժան լուրին, քանի որ Հայկը երբեք առողջական խնդիրներ չի ունեցել: Ավելին՝ զբաղվել է լողով եւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում էր մինչեւ ծառայության մեկնելը սովորել: Նա 1 եղբայր ունի: Նրանց ընտանիքը հարգված եւ սիրված է բոլորի կողմից: Հարեւաններն ասում էին, որ նա լուրջ մտածմունք էլ չի ունեցել, որ մտածի, ինչը նրան նման իրավիճակի կհասցներ: Իսկ էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հ. Մարգարյանը համկարծամահ է եղել մարտի 22-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ժամը 17:15-ի սահմաններում: Զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր