Ռուսաստանը սկսել է Իրանին C-300 ԶՀՀ-ների մատակարարման գործընթացը
Ռուսաստանը սկսել է Իրանի հետ պայմանագրով նախատեսված C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը: Այդ մասին «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Պայմանագիրն իրագործվում է, մատակարարումները՝ իրականացվում»,-նշել է նա:
Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանը հույս էր հայտնել, որ համակարգերը Իրանը կստանա մինչև 2015 թվականի վերջը: