2920 դիտում
10:41 14-04-2015
Մայիսի առաջին տասնօրյակում ՀԷՑ-ը կդիմի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` էներգիայի սակագինը 6 դրամով բարձրացնելու հայտով. ՀԺ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրել է. «Մեր տեղեկություններով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի առաջին տասնօրյակում դիմելու է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին մատակարարվող էներգիայի սակագինը բարձրացնելու հայտով:
Ըստ այդմ՝ առաջարկվելու է բնակչությանը մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնել 6 դրամով: Այդպիսով մեկ կվտ.ժամ-ի ցերեկային սակագինը կկազմի 48 դրամ, գիշերայինը՝ 38 դրամ: Դրան զուգահեռ՝ կհայտարարվի այն մասին, որ Ռուսաստանը նվազեցրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ ներկայիս 189 դոլարից (1000 խմ-ն) մինչև 167 դոլար: Սակայն, ի տարբերություն էլէներգիայի սակագնի փոփոխության, գազի գնի նվազեցումը սպառողների վրա որևէ կերպ չի ազդելու: Գազի գնի նվազեցման շնորհիվ ընդամենը չի բարձրանա հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի գործող սակագինը բնակչության համար 156 դրամ մեկ խմ-ն, խոշոր սպառողների համար 270 դոլար 1000 խմ-ն: Եթե Հայաստանին մատակարարվող գազի գինը չնվազեցվեր, ապա վերջնական սպառողներին մատակարարվող գազի սակագինը դոլարի արժեզրկման պատճառով պետք է բարձրանար առնվազն 5-6 տոկոսով, այսինքն մեկ խմ գազի դիմաց բնակչությունը ստիպված կլիներ վճարել մոտ 165 դրամ» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
1078 դիտում
21:35 29-05-2023
Դիմել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով․ Մանե Թանդիլյան
3859 դիտում
14:24 28-02-2020
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա ջուր»-ին տուգանեց 10 միլիոն դրամով
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9139 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան