Նավթի գինը բարձրացել է
Նավթի համաշխարհային գները բարձրացել են, հաղորդում է Bloomberg պարբերականը: Թերթը նշում է, որ շուկային այդ հարցում «աջակցում են» մտավախությունները, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրի հարցում ամերիկացի օրենսդիրների հոռետեսության պատճառով երկրից նավթի արտահանումների աճը ծավալը կդանդաղեցվի:
Լոնդոնի ICE Futures առևտրի բորսայում Brent նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն այսօր առավոտյան բարձրացել է 0,1 ԱՄՆ դոլարով՝ կազմելով 57,87 դոլար:
WTI տեսակի թեթև նավթի մայիսյան ֆյուչերների արժեքը նյույորքյան NYMEX բորսայում ավելացել է 0.14 դոլարով և կազմել 51, 78 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:
Միևնույն ժամանակ, Baker Highes-ի տվյալներով, ԱՄՆ-ում նավթի հորատանցքերի քանակը վերջին 18 շաբաթների ընթացքում կրճատվել է 52%-ով: Դա 2010 թվականից մինչ այսօր ամենացած ցուցանիշն է: