ՄԱԳԱՏԵ-ն դիտորդական խումբ է ուղարկում Թեհրան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն այս շաբաթ դիտորդական խումբ կուղարկի Իրան: Այս մասին Ճապոնական ատոմային արդյունաբերական ֆորումի 48-րդ կոնֆերանսում հայտնել է ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Յուկիա Ամանոն:
Խումբը Թեհրան է ուղարկվելու ապրիլի 15-ին: Ամանոն նշել է, որ ողջունում է իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված առաջընթացը, սակայն ընդգծել, որ ՄԱԳԱՏԵ-ն բանակցող կողմ չի հանդիսանում, այդ իսկ պատճառով դժվարանում է կանխատեսել ու մեկնաբանել բանակցությունների հետագա ընթացքը: