Խակասիայում հրդեհների հետևանքով հարյուրավոր մարդիկ անօթևան են մնացել. կա 5 զոհ. տեսանյութ
                        Խակասիայում ուժգին քամուց և բռնկված հրդեհից այրվել է ավելի քան 950 տուն: Կա 5 զոհ, հարյուրավոր ընտանիքներ անօթևան են մնացել:
Ինչպես արդեն[url=https://shamshyan.com/hy/article/2015/04/12/49390/] հայտնել էինք[/url], Խակասիայում տեղի ունեցած մի շարք խոշոր հրդեհների բռնկման կապակցությամբ հայտարարվել էր արտակարգ իրավիճակ։ 
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ հրդեհների հետևանքով ոչնչացվել է հարյուրից ավելի շենք և շինություն, տուժել է մոտ հինգ տասնյակ մարդ, որոնցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում էին։
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


