Խակասիայում հրդեհի զոհ է դարձել 15 մարդ
                        Խակասիայում երեկ հրդեհի զոհ է դարձել 15 մարդ, այդ թվում` երեխաներ. կա մոտ 500 տուժած և մեկ անհետ կորած: Հրդեհի պատճառը, ենթադրվում է, չոր խոտի այրումն է: 
Կրակի տարածմանը նպաստել է ուժեղ քամին: Մեկ ժամում այն  ընդգրկել է հանրապետության գրեթե ամբողջ տարածքը. այրվել է 30 բնակավայր: Ոչնչացվել է 1200 տուն: 
Կրակի մարման գործողություններում բացի Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներից, ներգրավված են եղել զինծառայողներ, 2 ինքնաթիռ, 2 հեղուկանավ, 2 ուղղաթիռ, ինչպես նաև անտառների պահպանության դաշնային ծառայության 40 պարաշյուտիստ-դեսանտային:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

