Խակասիայում հրդեհների հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել
                        Խակասիայում տեղի ունեցած մի շարք խոշոր հրդեհների բռնկման կապակցությամբ հայտարարվել է արտակարգ իրավիճակ։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհների հետևանքով ոչնչացվել է հարյուրից ավելի շենք և շինություն, տուժել է մոտ հինգ տասնյակ մարդ, որոնցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են։
Ենթադրվում է, որ առաջին հրդեհը բռնկվել է խոտի հրկիզման արդյունքում։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

