211652_close_icon
views-count759 դիտում article-date 16:50 12-04-2015

1866թ. այս օրը մահացել է Միքայել Նալբանդյանը

1866 թ. ապրիլի 12-ին Սարատովի նահանգի Կամիշին գյուղաքաղաքում մահացել է հայ հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանը: Նալբանդյանի ստեղծագործության բարձրակետը հրապարակախոսությունն է: Նա վերլուծել է ժամանակի ազգային-հասարակական կյանքի երևույթները, արծարծել տնտեսական, քաղաքական, մշակութային, փիլիսոփայական հարցեր: Նա արևելահայ և արևմտահայ հատվածների հասարակական կյանքի երևույթները քննել է համազգային շահերի ու հեռանկարների տեսանկյունից: Քննադատելով հոգևոր դասի գործունեությունը՝ չի ժխտել եկեղեցու դրական դերը հայոց պատմության մեջ: Նալբանդյանը լուսավորությունը համարել է ժողովրդի բարոյական վերածննդի և ազգային կյանքի վերաշինության հիմքերից մեկը, կրթության և դաստիարակության ոլորտում բացառիկ դեր հատկացրել մայրենի լեզվին: Շարունակելով Խաչատուր Աբովյանի ավանդույթները՝ պայքարել է աշխարհաբարի ամրապնդման և զարգացման համար, բանտում սկսել է գրել աշխարհաբարի քերականությունը: Հայ իրականության մեջ առաջինը Նալբանդյանն է կարևորել քննադատության նշանակությունը գրականության զարգացման համար: Նալբանդյանը սերունդների հիշողության մեջ մնացել է որպես ազատության զինվոր և գաղափարի նահատակ:

Նմանատիպ նյութեր