718 դիտում
19:46 11-04-2015
Հնաբնակ երևանցիների ասոցիացիան 25 տարեկան է
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է եղել Հնաբնակ երևանցիների ասոցիացիայի «Աշնանային ձայներ» երգչախմբի հոբելյանական համերգին, որը նվիրված էր ասոցիացիայի հիմնադրման 25-ամյակին և երգչախմբի 10-ամյակին։ Համերգին ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, ասոցիացիայի անդամներ, արվեստասերներ։
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Կառլեն Բաբայանը, ներկայացնելով ասոցիացիայի և երգչախմբի գործունեությունը, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քաղաքապետի տեղակալ Արամ Սուաքիասյանին՝ բարյացակամ և հոգատար աջակցության համար։
Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել է ասոցիացիայի անդամներին և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս աջակցելու նրանց գործունեությանը։
«Շնորհակալ եմ, որ հանձինս ձեզ՝ մենք իսկապես ապշելի երգացանկով երգչախումբ ունենք։ Դուք ևս երևանյան հմայք եք հանդիսանում»,- նշել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Երգչախումբը հոբելյանական համերգն սկսել է, ինչպես արդեն համույթի համար ավանդույթ է դարձել, Մակար Եկմալյանի «Տերունական աղոթք»-ով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
5483 դիտում
09:38 26-09-2018
ՊԵԿ հնաբնակ պաշտոնյան անհասկանալի պատճառներով փոխել է իր անունն ու հայրանունը. «Ժամանակ»
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»