211652_close_icon

Հաշմանդամություն ունեցող երեխաները ԱՀԹ-ից նվերներ ստացան

views-count985 դիտում article-date 21:08 11-04-2015
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը թեմի կողմից նվերներ հանձնեց հաշմանդամություն ունեցող երեխաների «Տաթև» առողջակրթական ցերեկային կենտրոնի 44 սաների: Ավանի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հարություն քահանա Ավագյանն օրհնեց ներկաներին: Կենտրոնի տնօրեն Շողիկ Տատինցյանի խոսքով` 2003 թվականից առ այսօր կենտրոնը ակտիվ համագործակցում է ԱՀԹ-ի հետ: Տնօրենն իր և երեխաների ծնողների անունից շնորհակալություն փոխանցեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոսին` տարիներ շարունակ կառույցի կողքին լինելու, աջակցելու համար: Երեխաները նվեր ստացան հագուստ, կոշիկ, խաղալիք, գրենական պիտույքներ, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր