211652_close_icon
views-count944 դիտում article-date 10:50 11-04-2015

Հանրապետական կուսակցության 2014 թվականի ֆինանսական հաշվետվությունը. Ժողովուրդ

«Հանրապետական կուսակցության՝ 2014 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ կուսակցության դրամարկղում անցած տարվա սկզբին եղել է 347 մլն 452 հազ. դրամ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ տարվա ընթացքում ՀՀԿ-ի մուտքերը եղել են այսպիսին՝ 33 մլն 943 հազ. դրամը ստացվել է պետբյուջեից, 71 մլն 693 հազ. դրամ հավաքագրվել է գաղափարակիրների անդամավճարներից, իսկ 4 մլն 210 հազ. էլ այլ՝ օրենքով չարգելված աղբյուրներից: Տեղեկացնենք, որ 2014-ի ընթացքում ՀՀԿ-ն ծախսել է 425 մլն 62 հազար դրամ: Այս տարվա սկզբի դրությամբ իշխանական կուսակցության դրամարկղում մնացորդը կազմել է 32 մլն 236 հազ. դրամ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր