Ի՞նչ օդապարիկներ էին սավառնում Երևանի երկնքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 10-ի Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ երկինք բաց թողեց խորհրդանշական 100 օդապարիկ:
«Սա մեր կողմից կազմակերպված բազմաբնույթ միջոցառումներից հերթականն է: Այս օդապարիկների միջոցով նախ ցանկանում ենք ոգեկոչել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև ցույց տալ, որ այսօրվա երիտասարդությունը շարունակելու է վեր բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցերը: Նշեմ նաև որ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող միջոցառումները կլինեն շարունակական: Բավականին մասշտաբային միջոցառում է
նախատեսվում ապրիլի 15-ին»,- նշեց Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը:
Հավելենք, որ տնտեսագիտական համալսարանի բակում հավաքվել էին 100-ից ավելի երիտասարդներ, ովքեր էլ օդապարիկները բաց թողեցին երկինք, իսկ երեկոյան քամին էլ դրանք տարածեց ողջ Երևանով: