614 դիտում
19:15 10-04-2015
Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Գդանսկ և Սոպոտ քաղաքներ
Ապրիլի 9-ին Գդանսկ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի նախկին նախագահ (պաշտոնավարել է 1990-1995թթ.) և «Համերաշխություն» շարժման առաջնորդ Լեխ Վալենսիայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-լեհական հարաբերությունների, երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, Լեհաստանի հայ համայնքին առնչվող, ինչպես նաև արդի միջազգային մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Լեհաստանի նախկին նախագահին` ընդունելության համար՝ նշելով Լեհաստանի պատմության մեջ իրենց նշանակալի ներդրումն ունեցած գործիչների հետ հանդիպումների կարևորությունն իր հետագա աշխատանքում: Դեսպանը գոհունակություն հայտնեց հայ-լեհական փոխհարաբերությունների բարձր մակարդակից՝ շնորհակալություն հայտնելով Նախագահ Վալենսիային իր պաշտոնավարման շրջանում այդ բնագավառում ունեցած նշանակալի ներդրման համար:
Իր հերթին Լեխ Վալենսիան հաջողություններ մաղթեց դեսպան Ղազարյանին իր առաքելության մեջ՝ նշելով, որ ներկայումս լավ հնարավորություններ են առկա հայ-լեհական դարավոր բարեկամության առավել զարգացման և ամրապնդման համար:
Նույն օրը Լեհաստանի Սոպոտ քաղաքի պատկերասրահում պաշտոնապես բացվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի «Հայկական սիմֆոնիա» խորագրով նկարների ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ խորհրդանշելով հայ ժողովրդի վերածնունդը, ապրելու և արարելու ուժն ու ձգտումը:
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Լեհաստանում դեսպան Ղազարյանը, Սոպոտի քաղաքապետ Յացեկ Կարնովսկին, Սոպոտի քաղաքապետարանի, հայ համայնքի, հասարակական կազմակերպությունների, մշակութային հիմնադրամների, ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ:
Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս:
Նմանատիպ նյութեր
923 դիտում
12:46 23-12-2014
Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Կատովիցե
972 դիտում
22:16 15-04-2015
Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Բիելաստոկ քաղաք
2031 դիտում
15:28 15-08-2015
Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Զամոսչ քաղաք
Այս բաժնից
694 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
715 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»