Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ՝ Մասիս քաղաքում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանու ներքո՝ Մասիսի քաղաքապետարանը և Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամը 2015 թվականի ապրիլի 11-ին անցկացնում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:
Ծրագիրը կսկվի ԱՀԹ Մասիսի ս. Գևորգ եկեղեցու բակում, որտեղ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.
Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ կօծվի Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված խաչքար: Այնուհետև Մասիսի հրապարակում կբացվի «Հայոց Ցեղասպանություն 1915. միջազգային ճանաչում» թեմայով լուսանկարների ցուցահանդեսը:
Միջոցառումներն անց են կացվում «Հիշում ենք: Շնորհակալ ենք: Հավատում ենք ապագային» խորագրով: