1653 դիտում
21:23 26-04-2016
Լիտվայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներ են անցկացվել
Ապրիլի 24-ին Վիլնյուսի «Ռատուշայում»՝ քաղաքապետարանի պատմական կենտրոնում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպվել էր «Բալթյան հայերի ալյանսի» ջանքերով։ Միջոցառմանը ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, Լիտվայի հասարակակական-քաղաքական և մշակութային գործիչներ։
Երաժշտական ելույթներով հանդես եկան Վիլնյուսի Դվարիոնասի երաժշտական դպրոցի, Կաունասի «Հայրենիք» համույթի սաները։ Ներկայացված էին նաև Կաունասի Մարտինայտիսի անվան գեղարվեստի դպրոցի սաների՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված կերպարվեստի աշխատանքները։
Միջոցառմանը ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, ով իր խոսքում, մասնավորապես, անդրադարձավ ցեղասպանության անպատժելիության հետևանքներին. «Նեոօսմանիզմի գաղափարախոսությունը կրող Թուրքիայի ներկայիս իշխանությունները կարծես վճռական են կյանքի կոչել Օսմանյան կայսրության ամենատխրահռչակ ավանդույթները՝ հարևանների հանդեպ վարած քաղաքականությունը, հովանավորությունը և անմիջական կապը միջազգային ահաբեկչության հետ, Սիրիայի միլիոնավոր փախստականների հարցի շահարկումը, Թուրքիայի ներսում բռնատիրական կարգերի հաստատումն ու հիմնարար ազատությունների ոտնահարումը»։
Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին՝ դեսպան Այվազյանը նշեց․ «Մենք գործ ունենք իրապես ահաբեկչական պետության հետ, որին ոմանք դեռ շարունակում են համարել «հանդուրժողականության մոդել»: Շատ խորհրդանշական էր, որ միակ երկիրը, որը ողջունեց և արդարացրեց Բաքվի կողմից սանձազերծած պատերազմը, Թուրքիան էր»: Դեսպան Այվազյանը հավելեց, որ 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը չեն մոռանալու անցյալը և թույլ չեն տալու Լեռնային Ղարաբաղում մեր ժողովրդի ցեղասպանության կրկնությունը։
Միջոցառմանը ելույթ ունեցան նաև Լիտվայի Սեյմասի (խորհրդարան) պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն և «Բալթյան հայերի ալյանսի» նախագահ, հայտնի կինոռեժիսոր Մարատ Սարգսյանը։
Նմանատիպ նյութեր
1733 դիտում
16:32 25-04-2016
Մոսկվայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
2251 դիտում
16:43 26-04-2016
Ռումինիայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
2355 դիտում
14:26 26-04-2016
Սիրիայում նույնպես Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
Այս բաժնից
502 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
526 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները