Ուկրաինայում գերիների «փոխանակման բանկը» լրացնում են ի հաշիվ 40-65 տարեկան մարդկանց ձերբակալություների
Ապրիլի 10-ին ԴԺՀ մարդու իրավունքների հարցերով լիազոր Դարյա Մորոզովան հայտարարել է, որ ուկրաինացի ուժայինները գերիների «փոխանակման բանկը» լրացնում են ի հաշիվ 40-65 տարեկան մարդկանց ձերբակալությունների: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Ուկրաինացի ուժայինները գերիների «փոխանակման բանկը» լրացնում են ի հաշիվ 40-65 տարեկան մարդկանց ձերբակալությունների, ընդ որում` դա անում են ամենատարբեր պատրվակներով: Նրանք չեն թաքցնում այն փաստը, որ մարդկանց ձերբակալությունները կատարվում են «փոխանակման բանկի» ձևավորման համար: Այդ մասին ինձ բազմիցս հեռախոսազրույցով հայտարարել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունները», - ասել է Մորոզովան: