211652_close_icon
views-count981 դիտում article-date 17:00 10-04-2015

Շիրակի մարզպետարանում անցկացվեց ընտանեկան մասնագիտական դինաստիաների մեծարման արարողություն

Քանի որ կառավարության նախաձեռնությամբ 2014 թվականի ապրիլից 2015 թվականի ապրիլը Հայաստանում հայտարարվել է Ընտանիքի տարի, Շիրակի մարզում անցած տարվա ընթացքում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ: Դրանց շրջանակներում այսօր Շիրակի մարզպետի անունից հատուկ հուշանվերներով պարգևատրվեցին և շնորհակալագրեր ստացան ընտանեկան եռաստիճան մասնագիտական յոթ դինաստիաներ: Խոսքն այն ընտանիքների մասին է, որտեղ պապը, հայրն ու թոռը նույն մասնագիտությունն ունեն: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի անունից ներկա յոթ ընտանիքների անդամներին ողջունեց Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը: «Ես ուրախ եմ ձեզ հետ հանդիպման համար, եռաստիճան մասնագիտական դինաստիա ասվածն այնքան էլ սովորական արտահայտություն չէ: Մանկավարժներ, երկաթուղայիններ, մարզիկներ, նկարիչներ, սերունդից սերունդ ձեր ընտանիքներում մասնագիտական հմտությունները կարևորվել, հարգվել են, կարողացել եք սիրել ձեր աշխատանքը: Ձեզ համար մասնագիտությունը միայն աշխատանք չի եղել, այլև կոչում: Ձեզ մաղթում եմ ընտանեկան ջերմություն, աշխատանքային ձեռքբերումներ»,-ասաց Հարաություն Արշակյանը: «Մանկավարժ, մարզիկ, երկաթուղային, թե արվեստագետ, բոլորիդ համար մասնագիտուըթյունը հպարտություն է: Ձեզ հավատով լեցուն աշխատանք ու կյանք եմ ցանկանում»,- մաղթեց Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը: Ներկաները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և վերաբերմունքի համար: Խոսելով իրենց ընտանիքների մասին, նրանք նշեցին, որ հպարտ են իրենց մասնագիտությամբ, առավել հպարտ են ամուր ու ջերմ ընտանիքներով:

Նմանատիպ նյութեր