Կիևը հրաժարվել է հանել Դոնբասի տնտեսական շրջափակումը
Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսը լատվիական LTV7 հեռուստաեթերից հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները մտադիր չեն միջոցներ տրամադրել երկրի կառավարության վերահսկողության տակ չգտնվող տարածքներին: Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, Պերեբիյնիսը հայտարարել է, որ իրենք այժմ չեն կարող գումարներ փոխանցել Դոնբաս, որտեղ ահաբեկիչները զավթել են բոլոր ֆինանսական հաստատությունները: Նրանք այդ փողերը չեն տա մարդկանց, այլ՝ կօգտագործեն պատերազմի համար: «Մենք չենք կարող ֆինանսավորել ահաբեկչությունը, մենք պետք է ապահովենք այդ փողերը կոնկրետ մարդկանց հասնելը», - ասել է նա :